Գլխավոր / Армения / Վանաձորի բնակչի տանը կասկածելի հեղուկներով ներարկիչներ են հայտնաբերել

Վանաձորի բնակչի տանը կասկածելի հեղուկներով ներարկիչներ են հայտնաբերել

Ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները, Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանից տրված խուզարկության որոշմամբ, հոկտեմբերի 7-ին Ալեքսանդր Ա.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են 10 մլգ ներարկիչ` 0,1 գ գորշ գույնի թմրանյութի նմանվող հեղուկով, 24 մլգ 1 ներարկիչ` 4 մլգ սպիտակ հեղուկով, 10 մլգ տարողության 1 ներարկիչ` 2,6 մլգ դեղին գույնի հեղուկով, 5 մլգ տարողության 1 ներարկիչ` 1,9 մլգ դեղնակարմրավուն թմրանյութի նմանվող զանգվածով, 0.5 լ տարողության 1 շիշ` լցված 150 գ դեղնավուն պղտոր հեղուկով:

Ալեքսանդր Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերված հեղուկներն ու զանգվածներն ինքն է պատրաստել` ներարկվելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հայտնում է Ոստիկանությունը:

Tekali Taxi