Գլխավոր / Армения / Օբաման հորդորել է Չինաստանին անհապաղ ազատ արձակել Նոբելյան մրցանակի դափնեկրին

Օբաման հորդորել է Չինաստանին անհապաղ ազատ արձակել Նոբելյան մրցանակի դափնեկրին

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հորդորել է Չինաստանի ղեկավարությանն անհապաղ ազատ արձակել իրավապաշտպան Լյու Սյաոբոյին, ում շնորհվել է 2010թ. Խաղաղության Նոբելյան մրցանակ, հաղորդում է Associated Press-ը:

Օբաման անազատության մեջ գտնվող Սյաբոյին անվանել է մարդու իրավունքների և ժողովրդավարության «ճարտար և համարձակ» մարտիկ, ով «զոհաբերել է ազատությունը հանուն իր համոզմունքների»:

ԱՄՆ նախագահի ուղերձում նաև ասվում է, որ Չինաստանին հաջողվել է հասնել զգալի արդյունքների տնտեսության զարգացման և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման հարցերում: Սակայն, Օբամայի խոսքերով, Նոբելյան մրցանակի շնորհումը Լյու Սյաոբոյին հիշեցնում է այն մասին, որ Չինաստանում քաղաքական համակարգի բարեփոխման և մարդու իրավունքների պաշտպանման հարցերում զգալի թերացումներ կան:

Նշենք, որ պաշտոնական Պեկինը ոչ մի կերպ չի արձագանքել Միացյալ Նահանգների նախագահի ուղերձին:

Tekali Taxi