հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԱՄՆ-ն ու Ռուսաստանը տարբեր կերպ են նայում Ղարաբաղի խնդրին

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը տարբեր կերպ են նայում Ղարաբաղի խնդրին

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը տարբեր տեսակետ ունեն Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, թեև երկուսն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի Եվրասիայի էներգետիկ կենտրոնի տնօրենի տեղակալ Ալեքսանդրոս Պետերսոնը:

Նրա խոսքով` Միացյալ Նահանգները կցանկանային հասնել խնդրի շուտափույթ լուծմանը, ինչի շնորհիվ ողջ Հարավային Կովկասը կվերականգնվեր ու կշարունակեր զարգացում ապրել:

«Եթե ոչ ստատուս-քվո, ապա Ռուսաստանի համար ամենահարմար տարբերակն այն կլինի, երբ հարցի կարգավորումն ընթանա Մոսկվայի ղեկավարության ներքո` խնդրի տարածքում ռուսական ուժերի միջոցով խաղաղության պահպանման շրջանակներում»,- ասել է Պետորսոնը:
 
Պետերսոնի խոսքով` Երևանն ու Բաքուն այս հարցում նախաձեռնությունը պետք է իրենց վրա վերցնեն, քանի որ Միացյալ Նահանգներն ու Մինսկի խմբի համանախագահներն արդեն իսկ զգում են, որ սպառել են իրենց: