Գլխավոր / Армения / Բրիտանիայի ամենաազդեցիկ կինը «Հարրի Փոթերի» հեղինակն է

Բրիտանիայի ամենաազդեցիկ կինը «Հարրի Փոթերի» հեղինակն է

Բրիտանական ԶԼՄ-երի տվյալներով` Մեծ Բրիտանիայի ամենազդեցիկ կին է ճանաչվել «Հարրի Փոթեր» գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը, հաղորդում է The Guardian պարբերականը:

Այս վարկանիշային աղյուսակը կազմել են բրիտանական պարբերականների 20 գլխավոր խմբագիրներ` National Magazine Company հրատարակչության 100 ամյակի կապակցությամբ:

Ամենաազդեցիկ բրիտանացի կանանց վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում է Դեյվիդ Բեքհեմի կինը` Վիկտորիա Բեքհեմը, իսկ երրորդ տեղում է թագուհի Եղիսաբեթ II-ը:
 
Տասնյակի չորրորդ հորիզոնականում Liberty իրավաբանական ընկերության տնօրեն Շամի Չակրաբարթին է: Լավագույն տասնյակում են ընդգրկվել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի կինը Սամանթա Քեմերոնը (6-րդ տեղ), դերասանուհի Քեյթ Մոսը (8-րդ տեղ), ինչպես նաև հագուստի ձևավորող Վիվիեն Վեսթվուդը (9-րդ տեղ):

Հիշեցնենք նաև, որ նախորդ շաբաթ Forbes ամսագրի տվյալներով` աշխարհի ամենաազդեցիկ կին էր ճանաչվել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման:

Tekali Taxi