Հայ տղամարդը Մոսկվայի շրջանում զբաղվել է ժամկետանց խավիարի վաճառքով
Մոսկովյան շրջանի Բարվիխա ավանի առևտրի համալիրներից մեկում սև խավիարի մեծ խմբաքանակ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ խավիարը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհներով:
Ստուգման ընթացքում նաև 15 կիլոգրամ ժամկետանց կարմիր խավիար է հայտնաբերել, որն ուղարկվել է հետազոտության, ինչպես նաև 8 կիլոգրամ ապխտած թառափ, որն իրացվել է Մոսկվայում տրված փաստաթղթերի շնորհիվ:
Ինչպես պարզվել է, առևտրի կենտրոնի սեփականատերը 45-ամյա հայաստանցի տղամարդ է: Այս պահին հետաքննություն է իրականցվում խարդախությանը մասնակցություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ, հաղորդում է РБК-ն: