Գլխավոր / Армения / Դինքը նպաստել է Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը. թուրք լրագրող

Դինքը նպաստել է Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը. թուրք լրագրող

Ստամբուլի Բիլգի համալսարանի կողմից
կազմակերպված խոսքի ազատության խնդիրներին նվիրված ամենամյա կոնֆերանսի ընթացքում
ԱՄՆ-ը, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը ներկայացնող
գիտնականներ, իրավապաշտպաններ և քաղաքական ակտիվիստներ խոսել են Թուրքիայում
մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակի մասին:  

Շաբաթ օրը կայացած քննարկումների հիմնական մասը
նվիրված է եղել հայազգի լրագրող Հրանտ Դինքին: Կոնֆերանսի մասնակիցները խոսել են
Թուրքիայում խոսքի ազատության կայացման գործում Հրանտ Դինքի դերի մասին:

Թուրք լրագրող Թուբա
Չանդարը, ով այժմ գիրք է գրում Հրանտ Դինքի մասին, նշել է, որ Դինք
ն իր գործունեությամբ մեծապես աջակցել է ժողովրդավարության զարգացմանը Թուրքիայում:

Կոնֆերանսի մասնակիցնրերը բարձր են գնահատել
Դինքի դերը խոսքի ազատության կայացման գործում` նշելով, որ լրագրողն իր
գործունեությամբ փոխել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստեղծված
իրավիճակը:

Կոնֆերանսի երկրորդ հատվածում խոսքի ազատության
ոլորտում Թուրքիայում իրավիճակը գնահատելով` Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի
ներկայացուցիչները խոսել են  նաև
իրենց երկրներում ստեղծված իրավիճակի մասին: Նրանց խոսքով` վերջին շրջանում իրենց
երկրներում կարծիքներն ազատ արտահայտելու լուրջ խնդիրներ կան բռնապետական ռեժիմների
պատճառով:

Tekali Taxi