2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Դինքը նպաստել է Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը. թուրք լրագրող

Ստամբուլի Բիլգի համալսարանի կողմից կազմակերպված խոսքի ազատության խնդիրներին նվիրված ամենամյա կոնֆերանսի ընթացքում ԱՄՆ-ը, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը ներկայացնող գիտնականներ, իրավապաշտպաններ և քաղաքական ակտիվիստներ խոսել են Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակի մասին:  

Շաբաթ օրը կայացած քննարկումների հիմնական մասը նվիրված է եղել հայազգի լրագրող Հրանտ Դինքին: Կոնֆերանսի մասնակիցները խոսել են Թուրքիայում խոսքի ազատության կայացման գործում Հրանտ Դինքի դերի մասին:

Թուրք լրագրող Թուբա Չանդարը, ով այժմ գիրք է գրում Հրանտ Դինքի մասին, նշել է, որ Դինքն իր գործունեությամբ մեծապես աջակցել է ժողովրդավարության զարգացմանը Թուրքիայում:

Կոնֆերանսի մասնակիցնրերը բարձր են գնահատել Դինքի դերը խոսքի ազատության կայացման գործում` նշելով, որ լրագրողն իր գործունեությամբ փոխել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստեղծված իրավիճակը:

Կոնֆերանսի երկրորդ հատվածում խոսքի ազատության ոլորտում Թուրքիայում իրավիճակը գնահատելով` Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի ներկայացուցիչները խոսել են  նաև իրենց երկրներում ստեղծված իրավիճակի մասին: Նրանց խոսքով` վերջին շրջանում իրենց երկրներում կարծիքներն ազատ արտահայտելու լուրջ խնդիրներ կան բռնապետական ռեժիմների պատճառով: