Գլխավոր / Հայաստան / Ծաղկաձորում խոսել են ազատականության դրսևորումների մասին

Ծաղկաձորում խոսել են ազատականության դրսևորումների մասին

Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամը (FNF) Ծաղկաձորում կազմակերպել էր  «Աջակցություն ազատական օրակարգին. Տնտեսական ազատություն և սոցիալական պատասխանատվություն» անունը կրող սեմինար:

Սեմինարին մասնակցում էին երիտասարդներ ՀՀՇ կուսակցության երիտասարդական թևից, ՀԻՄԱ նախաձեռնությունից, «People in Need» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղից, ինչպես նաև անկուսակցական այլ երիտասարդներ:

Սեմինարի ընթացքում մի շարք քննարկումներ տեղի ունեցան` տնտեսական ազատություններ, սեփականության իրավունքը որպես ազատականության հիմնադրույթ, պայքար պատասխանատվության համար թեմաներով:

Մասնակիցները ծավալուն քննարկում կազմակերպեցին նաև «Ազատականությունը 21-րդ դարում» թեմայով, որի ընթացքում խոսեցին Եվրոպայում և ամբողջ աշխարհում արդի ազատական մարտահրավերների, քաղաքական հաղորդակցության նոր միջոցների մասին, ինչպես նաև անդրադարձան «Ազատականները և սոցիալական պատասխանատվությունը» Հայաստանում թեմաներով:

Tekali Taxi