Գլխավոր / Армения / Դպրոցական տեսահոլովակի «հերոսն» ազատվել է աշխատանքից

Դպրոցական տեսահոլովակի «հերոսն» ազատվել է աշխատանքից

Այսօր Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Գևորգիզովը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ուսուցիչը դասարանում բռնության ենթարկում երեխային  և անպատվում նրան (http://www.youtube.com/watch?v=C4GDJRHqXNk): Նշենք, որ «168 ժամ» պարբերականն այսօր  անդրադարձել է խնդրին` մեջբերելով դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանի խոսքերը.

«Հրավիրվել է մանկավարժական խորհուրդ, որտեղ քննարկվել է կատարվածը, և ուսուցիչը ներողություն է խնդրել, ներվել է ծնողի և աշակերտի կողմից և բարեհաջող ավարտել ուսումնական տարին: Թե այսօր ինչո՞ւ են վեր հանել այս ամենը` չեմ կարող հասկանալ», – ասել է տնօրենը: 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, իր հերթին, նշում է, որ «երեխայի իրավունքների պաշտպանությունը ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, և բռնության յուրաքանչյուր դրսևորում դպրոցում անընդունելի է և դատապարտելի»:

Tekali Taxi