Գլխավոր / Армения / Շվեյցարիան հորդորում է Հայաստանին և Թուրքիային շարունակել երկխոսությունը

Շվեյցարիան հորդորում է Հայաստանին և Թուրքիային շարունակել երկխոսությունը

Շվեյցարիան համոզված է, որ ամեն ինչ պետք է արվի Հայաստանի և Թուրքիայի երկխոսության և համագործակցության ուղին շարունակելու համար, ինչը Հայաստանն ու Թուրքիան մեծ տոկունությամբ են իրականացնում վերջին տարիների ընթացքում: Այս մասին Epress.am-ին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության խոսնակ Գեորգ Ֆարագոն:

«Հուսով ենք, որ երկու կողմերի միջև կարգավորման գործընթացը շարունակական է լինելու: Շվեյցարիան սատարում է այս գործընթացին», – ասել է Ֆարագոն, սակայն նշել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ այլ տեղեկատվություն չի կարող տրամադրել:

Tekali Taxi