Գլխավոր / Армения / Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իսպանիայի թագավորին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իսպանիայի թագավորին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին:

Ուղերձում ասված է.

«Ձերդ Մեծություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ:

Հայաստանը կարևորում է համագործակցությունը Իսպանիայի հետ, և դրա վառ վկայությունն է այս տարվա օգոստոսին Մադրիդում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը: Հուսով եմ, որ Իսպանիան նույնպես դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Հայաստանում` նպաստելով մեր երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների կանոնավոր զարգացմանը և ընդլայնմանը` ի նպաստ հայ և իսպանացի ժողովուրդների բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Մեծություն, խաղաղության, առաջընթացի և բարեկեցության իմ լավագույն մաղթանքները Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին»:

Tekali Taxi