Home / Армения / «Հայկական ժամանակ». Տաթևի բնակիչներին խնդրել են չթափվել

«Հայկական ժամանակ». Տաթևի բնակիչներին խնդրել են չթափվել

Տեղի իշխանությունները Սյունիքի Տաթև գյուղի բնակիչներին հրահանգել են Տաթև վանքի ճոպանուղու բացման (հոկտեմբերի 16) և նախորդ օրը զերծ մնալ տներից դուրս գալուց, գրում է «Հայկական ժամանակը»:

Այդ օրը Տաթև է այցելելու ինքը` Սերժ Սարգսյանը: Գյուղացիներին բացատրել են, որ հրահանգը տրվում է բացման արարողությանը ժամանող բարձրաստիճան հյուրերի անվտանգության նկատառումներից ելնելով: Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ գյուղացիներից ոչ թե պահանջել, այլ խնդրել են տներում մնալ: «Տարածքը շատ փոքր է, ուղղակի ազգաբնակչությանը խնդրվել է, որ չթափվեն այնտեղ, որպեսզի հրավիրվածները կարողանան տարածքում տեղավորվել: Հիմա, եթե ողջ ժողովուրդը գա այնտեղ, կանգնելու տեղ չի լինի: Տաթևից և մոտակա գյուղերից հրավիրված են միայն գյուղապետերը: Ազգաբնակչությունը կողքից, հեռվից կարող է դիտել, բայց դե` ավելի ճիշտ կլինի, որ հեռուստացույցով դիտեն` «Հ1»-ով ցուցադրելու են»,- ասել է Տաթևի գյուղապետը: Անհայտ է, թե ինչ կլինի, եթե գյուղացիները չկատարեն այդ խնդրանքը:

Tekali Taxi