Գլխավոր / Армения / «Չորրորդ իշխանություն». ԱԺ պատգամավորի գործերը վատացել են

«Չորրորդ իշխանություն». ԱԺ պատգամավորի գործերը վատացել են

«ՉԻ» իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, պարբերաբար տարաբնույթ սկանդալների մեջ հայտնվող ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գործերը էլի սկսել են վատանալ:

Նա երկար ժամանակ է, ինչ չի կարողանում վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը: Ըստ լուրերի, անգամ նրա թիկնապահները մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Թե որն է պատգամավորի այս վիճակի հիմնական պատճառը, դեռ չի հաղորդվում:

Երեկ մենք փորձեցինք զրուցել պատգամավոր Արզաքանցյանի հետ, որը արդեն երկար ժամանակ է, ինչ չի մանակցում ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքներին, սակայն չհաջողվեց: Մի տղամարդ ասաց, որ ինքը քաղաքում չէ, կլինի 2 ժամից: Բայց նույնիսկ երկու ժամից մեզ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ պատգամավորից:

Tekali Taxi