Գլխավոր / Հայաստան / Կարմիր Խաչը զբաղվում է Սարիբեկյանի աճյունի վերադարձի խնդրով

Կարմիր Խաչը զբաղվում է Սարիբեկյանի աճյունի վերադարձի խնդրով

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը զբաղվում է Ադրբեջանում զոհված հայ հովվի` Մանվել Սարիբեկյանի աճյունի հայրենադարձման հարցով:

«Այժմ մենք կոնֆիդենցիալ երկխոսություն ենք վարում իշխանությունների հետ աճյունի հայրենադարձման հարցով», – Epress.am-ին հայտնել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:

Գրասենյակը բանակցությունների վերաբերյալ մանրամասներ չի հայտնել` նշելով միայն, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մինչ Մանվել Սարիբեկյանի մահը նրա, ինչպես նաև այլ գերիների հարցով կոնֆիդենցիալ երկխոսություն է վարել պատասխանատու անձանց հետ:

Epress.am-ի հարցին, թե արդյոք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը զբաղվում է ադրբեջանցի զինծառայող Մուբարիզ Իբրահիմովի աճյունի հայրենադարձման գործով, Կոմիտեից մեզ պատասխանել են.

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը տեղեկացվել է Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի զինծառայողների աճյունների մասին, սակայն այլ հարցով մեզ չեն դիմել»:

Tekali Taxi