Գլխավոր / Армения / Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկու հաղթանակներից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ուղերձ է հղել հայ երկրպագուներին.

Նա նշել է, որ ԵՎՐՈ-2012 թվականի ընտրական մրցաշարի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը բազում հաճելի պահեր պարգևեց բոլորին:

«Սլովակիայի և Անդորրայի հավաքականների հետ հանդիպումներում մեր տղաները ապացուցեցին, որ ի զորու են կատարել իրենց առջև դրված ամենաբարդ խնդիրները, և ամենակարևորը, գեղեցիկ ու արդյունավետ խաղով հաճույք պատճառել մեր երկրպագուներին: Հայաստանի ազգային հավաքականը, որը հանդես է գալիս երիտասարդ կազմով, ձևավորման փուլում է, և Ձեր աջակցության շնորհիվ է, որ մեր ընտրանին այսօր հաջողությունների է հասել», – նշված է ուղերձում:

Հայրապետյանը խորին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին` Հայաստանի ազգային հավաքականին բուռն աջակցելու և քաջալերելու համար:

«Հուսով եմ, որ հաջորդ տարի պատասխանատու հանդիպումների ժամանակ դուք կրկին կլինեք սիրելի հավաքականի կողքին: Շնորհավորում եմ ողջ հայությանը, մարզասեր հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամներին այս հաղթնակների առթիվ` կիսելով Ձեզ հետ այն համոզմունքը, որ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն հանդիպումները դեռ առջևում են», – նշված է ՀՖՖ նախագահի ուղերձում:

Tekali Taxi