Գլխավոր / Հայաստան / Հայաստանն էլ է սկսել զգալ հաղթանակների համը. Լովչև

Հայաստանն էլ է սկսել զգալ հաղթանակների համը. Լովչև

Ֆուտբոլի հայտնի մասնագետ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Եվգենի Լովչևը կարծում է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, որ Ռուսաստանի հավաքականը ձեռք է բերել Եվրո-2012-ի ուղեգիր:

«Իռլանդիայի և Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակներից հետո սկսեցին խոսել այն մասին, թե կարելի է արդեն տոմսեր պատվիրել դեպի Լեհաստան և Ուկրաինա: Կտրականապես դեմ եմ: Նախ` Ռուսաստանի հավաքականն անկանխատեսելի է… Երկրորդը` մենք տեսնում ենք, որ խումբը շատ հավասար է, և Հայաստանը դարձել է ֆավորիտ: Նախկին ԽՍՀՄ երկրների հետ հանդիպումները երբեք հեշտ չեն եղել մեզ համար, այնտեղ մեզ շատ սկզբունքորեն են մոտենում: Բացի դրանից, այժմ Հայաստանն էլ է սկսել զգալ հաղթանակների համը. – Լովչևի խոսքերն է մեջբերում Sovsport.ru-ն:

Tekali Taxi