Գլխավոր / Հայաստան / The Times. Նախկին ԽՍՀՄ տարածքի համար ամենաթեժ պայքարն ընթանում է Կովկասում

The Times. Նախկին ԽՍՀՄ տարածքի համար ամենաթեժ պայքարն ընթանում է Կովկասում

Նախ Կրեմլը «գրավեց» Ուկրաինան, այնուհետև ամրապնդեց իր իշխանությունը Կովկասում, գրում է The Times-ը «Վաշինգթոնը երես է թեքում, իսկ Ռուսաստանն ամրապնդում է իր իշխանությունը նախկին ԽՍՀՄ երկրների վրա»:

Կրեմլի այդ ձգտումը խթանում է այն համոզմունքը, որ Օբամայի առաջարկած  «վերալիցքավորումը» նշանակում է. «ի տարբերություն Բուշի ժամանակաշրջանի, ԱՄՆ-ն այլևս չի վիճարկում Մոսկվայի գերիշխանությունը տարածաշրջանում»:

Նախկին ԽՍՀՄ տարածքի համար ամենաթեժ պայքարն ընթանում է Կովկասում` դարպասներում, որոնք Եվրոպան միացնում են Կենտրոնական Ասիայի նավթագազային հարստության հետ, ասված է հոդվածում: 

Հայաստանը երկարաձգել է ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը: Ադրբեջանն ավելի քիչ է կախված Ռուսաստանից, սակայն չհանգուցալուծված Ղարաբաղյան հակամարտությունը նշանակում է, որ Բաքուն չի կարող շեղվել իր նախկին խորհրդային տիրակալի ուղուց, գրում է The Times-ը:

Tekali Taxi