2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Աստանայի գագաթաժողովում Ղարաբաղի հարցով առաջընթաց չի լինի. փորձագետ

Պետք չէ ակնկալել, որ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում որոշումներ կկայացվեն, որոնք կփոխեն իրավիճակը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ: Այս մասին Trend գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի փոխդեկան Ալեքեյ Վլասովը:

«Մեծ լավատեսություն կլինի սպասել նոր, առաջընթաց ապահովող որոշումներ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ», - հայտարարել է Վլասովը:

Նրա խոսքով` հանգամանքների որոշակի դասավորվածության դեպքում իրավիճակի փոփոխություններ կարելի է սպասել 2011 թվականին:

Վլասովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող միջնորդները հասկանում են, որ Ադրբեջանում հասարակական դժգոհությունն աճում է, և 2011 թվականին կվերսկսվեն զրույցները Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձի մասին: