Գլխավոր / Армения / Իշխանությունների սխալները վերլուծելու միակ տեղը հանրահավաքն է. ՀԱԿ անդամ

Իշխանությունների սխալները վերլուծելու միակ տեղը հանրահավաքն է. ՀԱԿ անդամ

«Մենք բոլորս,  բոլոր հանրահավաքներից էլ ունենք մեծ ակնկալիքներ, սա պայքարի սահմանադրական մի միջոց է, որում խոսվում է իշխանությունների կատարած սխալների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Լինենք Տեր Պետությանը» հ/կ նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արմեն Համբարձումյանը:

Նրա խոսքով` իշխանությունները պարզապես ժամանակ են ձգում, «զբաղվում ռեստորաններ ու խանութներ բացելով»:    

«Այս երեք տարվա մեջ ոչ մի լավ բան չարեցին, գնալով ծանրանում է սոցիալական վիճակը, արտաքին քաղաքականություն ընդհանրապես Հայաստանում այսօր չի գործում: Չանդրադառնամ հայ-թուրքական պայմանագրերին, Արցախի հետ կապված խնդիրներին»,- ասել է ՀԱԿ անդամը:

Tekali Taxi