Գլխավոր / Армения / «Հրապարակ». Մասոնները կհավաքվեն Հայաստանո՞ւմ

«Հրապարակ». Մասոնները կհավաքվեն Հայաստանո՞ւմ

Մեր տեղեկություններով` մոտ օրերս Հայաստան կժամանեն մասոնական հայտնի օթյակների ներկայացուցիչներ, որոնք ժողով կգումարեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Հիշեցնենք, որ մասոնական ժողովներ Հայաստանում մինչ այդ եղել են քաղաքական գործընթացների շրջափուլերում:

Հիշեցնենք նաև, որ նախորդ հավաքը եղել է 2007 թվականի ապրիլին: Այդ օրերին «Ազգը» գրեց, որ ժամանելու են Ֆրանսիայի «Մեծ Արևելք» օթյակի 2-րդ մեծ վարպետի տեղակալ Կլոդ Գեյդանը, 3-րդ մեծ վարպետ Ժորժ Ֆերեն, արդարադատության պատասխանատու Անդրե Աբբը, արտաքին գործոց մեծ գլխավոր քարտուղար Ավելին Վալենը, նաև ուխտի խորհրդականներ Պիեռ Շոմը, Գի Ակոբյանը, Մարսել Վեյլը: Մեր տեղեկություններով` այս անգամ էլ Հայաստան կգան «Մեծ Արևելք» օթյակի ներկայացուցիչներ, իսկ թե հատկապես ովքեր, չկարողացանք պարզել:

Tekali Taxi