Գլխավոր / Հայաստան / Մելաձեն սատարել է քաղաքականապես ակտիվ երգչին

Մելաձեն սատարել է քաղաքականապես ակտիվ երգչին

Հայտնի երգիչ, երգահան Վալերի Մելաձեն հայտարարել է, որ խրախուսում է «ДДТ» ռոք խմբի առաջնորդ Յուրի Շևչուկի քաղաքական ակտիվությունը:

«Շևչուկն ամեն ինչ ճիշտ է անում թե որպես ռոքեր, թե որպես մարդ: Ամեն դեպքում, պաշտոնական տեսակետից բացի, այլընտրանքային տեսակետ էլ պետք է հնչի: Եվ իշխանությունները պետք է հաշվի առնեն այն»,- ասել է երգիչը Новые известия պարբերականին տված հարցազրույցում:

«Արևմուտքում բոլոր բողոքական երիտասարդական և երաժշտական շարժումները ձևավորվել են այն ժամանակ, երբ իշխանությունները փորձել են ժողովրդին բարգավաճ ու կայուն վիճակի տեսանելիություն մատուցել, ինչ հետևում թաքցրել են երկրի խնդիրները: Շևչուկը չի բողոքում բողոքելու համար. ժողովրդի հանդեպ իշխանությունների վերաբերմունքի նոր ձև է առաջարկում: Շատերը համամիտ են նրա հետ, բայց բոլորը չէ, որ պատրաստ են նրա նման բարձրաձայնել դրա մասին»,-նշել է Մելաձեն:

Երգչի խոսքով` ժողովրդից «գնալով ավելի քիչ են հետաքրքրվում, թե ինչպես են նրանք ցանկանում ապրել, ում են ուզում իրենց քաղաքի կամ շրջանի առաջնորդի պաշտոնում տեսնել»: Մելաձեն հիշեցրել է, որ Ռուսաստանում «ապստամբությունները հաճախ հանգիստ վիճակից են ծագել»:

Նշենք, որ Յուրի Շևչուկը մոտ երեք ամիս առաջ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` մտավորականների հետ հանդիպման ժամանակ «անհարմար» հարցեր էր ուղղել իշխանավորին, ինչը դուր չէր եկել ՌԴ կառավարության ղեկավարին: Հանդիպման ժամանակ նա հայտարարել, որ չգիտի, թե ով է Շևչուկը, ապա երաժշտին դադարել էին հրավիրել նմանատիպ հավաքաներին:

Tekali Taxi