Գլխավոր / Հայաստան / Ռոբերտ Դե Նիրոյին պահել են Մոսկվայի օդանավակայանում

Ռոբերտ Դե Նիրոյին պահել են Մոսկվայի օդանավակայանում

Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն երկու ժամ է անցկացրել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով: Անձնագրային կետում պարզվել է, որ Դե Նիրոյի վիզան սխալ է ձևակերպված, հաղորդում է Lifenews-ը:

Սխալն ուղղելուց հետո դերասանը լքել է օդանավակայանը` մեկնելով Մոսկվայի կենտրոնում գտնվող իր ռեստորանը, որպեսզի ներկայացնի Stone կինոնկարը, որը ռուսական վարձույթում կհայտնվի հաջորդ շաբաթվա սկզբին:

Նշենք, որ սա դերասանի թվով վեցերորդ այցելությունն է Մոսկվա: Այս անգամ Ռոբերտ Դե Նիրոն կմնա Մոսկվայում մի քանի օր:

Tekali Taxi