Գլխավոր / Армения / Nabucco-ն առասպել է, քանի որ այնտեղ գազ չկա. փորձագետ

Nabucco-ն առասպել է, քանի որ այնտեղ գազ չկա. փորձագետ

Արտաքին քաղաքականության գծով Գերմանական խորհրդին կից Բերտոլդ Բեյցի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ռարը կարծում է, որ եթե կառուցվի Nabucco գազատարը, ապա Ուկրաինան այլևս չի լինի մեծ գազային շուկայում, հաղորդում է 1news.az-ը:

«Այժմ հնարավորություն կա ստեղծել եռակողմ կոնսորցիում Ռուսաստանի, Ուկրաինայի և արևմտյան ընկերությունների միջև, սակայն Արևմուտքը ընդհանրապես հետաքրքրված չէ: Եվրամիությունն այժմ բևեռված է Nabucco նախագծի վրա, որը, ըստ իս, առասպել է, քանի որ այնտեղ գազ չկա: Իրաքը կարող է Թուրքիային մի քիչ գազ տրամադրել, և ընդամենը դա»,- նշել է վերլուծաբանը:

Ալեքսանդր Ռարի կարծիքով` «Ադրբեջանը վաճառում է իր գազը Ռուսաստանին: Ւրանական գազը երբեք չի հայտնվի խողովակներում, իսկ Թուրքմենստանը չի կարող շրջանցել Իրանին, որպեսզի հասնի Ադրբեջան»:

«Սակայն Արևմուտքում Nabucco-ն առավել շատ դիտարկում են որպես ընդհանուր անվտանգության ռազմավարական նախագիծ, որը կարող է միավորել Եվրոպան և Կենտրոնական Ասիան, ինչպես նաև կարող է մերձեցնել Թուրքիան ԵՄ-ի հետ: Սակայն եթե Nabucco-ն կառուցեն, ապա Ուկրաինան այլևս տեղ չի ունենա մեծ գազային շուկայում»,- եզրափակել է Ռարը:

Tekali Taxi