Գլխավոր / Армения / Նոր ստատուս-քվո. «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները` օկուպացված»

Նոր ստատուս-քվո. «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները` օկուպացված»

Ղարաբաղյան հակամարտության կողմերը և ԵԱՀԿ Մինսխի Խումբը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողով են գնում չդադարող պատերազմի և անզորության բեռով: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է «Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանը:

Նրա խոսքով` Աստանայի գագաթաժողովը, ինչպես և նախորդ գագաթաժողովները, բոլոր ձևաչափերը, որոնք կոչված են նպաստելու ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` սկսած բարձր մակարդակով հանդիպումներից մինչև ազգային դիվանագիտության շրջանակներում իրականացված զբասաշրջությունը, ընդամենը  ստատուս քվոյի պահպանմանն ուղղված գործընթացներ են և շատ հեռու են  գոյություն ունեցող աղետալի իրավիճակի պատկերումից, էլ չասած խնդրի լուծման տարբերակների քննարկումից:

«Եթե միայն մեկ վայրկյանով փորձենք այդ տրյուկներին սառած վիճակով չհետևել,  ապա պարզ կդառնա, որ իրավիճակի աղետալի լինելը կայանում է նրանում, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը յուրաքանչյուր պահի կարող է 100% լինել: Այս հարյուրտոկոսանոց հավանականությունն անհրաժեշտ է տարածաշրջանում Ռուսաստանի երկարատև ներկայության փաստն արդարացնելու համար: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմն իրադարձությունների նման զարգացման վառ օրինակ է»,- նշել է իրավապաշտպանը:

Ըստ Վանյանի` Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը, որի ետևում Կրեմլն է կանգնած, և Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը թշնամության ձևավորման սցենարի մի մասն են:

«Ադրբեջանը ռևանշի է պատրաստվում, իսկ Հայաստանն իր ջայլամի քաղաքականությամբ հույսը դրել է միջազգային հանրության բարեգթության վրա: Ըստ այս սցենարի` մեր հաջորդ ապաստանը նույն ստատուս քվոն է, բայց փոխատեղումով. Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, Հայաստանի տարածքներն օկուպացված են և վերջ: Նույն գլադիատորական հարևանությունը` ընդհանուր հովանավորի հսկողության ներքո»,- ամփոփել է Վանյանը:

Tekali Taxi