Գլխավոր / Армения / Ահաբեկիչները ներխուժել են Չեչնիայի խորհրդարանի շենք, կան զոհեր

Ահաբեկիչները ներխուժել են Չեչնիայի խորհրդարանի շենք, կան զոհեր

Չեչնիայի խորհրդարանի տարածքում մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն:

Ահաբեկիչները մեքենայով խորհրդարանի տարածք են մտել պատգամավորների ավտոմեքենաների hետևից: Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, իսկ մյուս երկուսը շենք են մտել և հրաձգություն են սկսել: Интерфакс-ը նշում է 3-4 զինված անձանց մասին:
AFP գործակալության տվյալներով` ահաբեկիչները պատանդներ են վերցրել:
Խորհրդարանում հրաձգությունը շարունակվում է: Խորհրդարանի ղեկավարը`Դուկուվախա Աբդուրախմանովը շենքի ներսում է: Интерфакс-ի տվյալներով` նա ողջ է:

Խորհրդարանի շենքի մերձակայքում աշխատում են հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները: Գործողությունը ղեկավարում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Նշենք, որ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում է Ռուսաստանի Ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը:

Tekali Taxi