հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Армения / Հայ գրողը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը մինչև չտեսնի բուլդոզերները

Հայ գրողը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը մինչև չտեսնի բուլդոզերները

«Օրինակ, պատկերացնո՞ւմ եք Էջմիածնի մայր տաճարում դելֆինարիում կառուցվի», – լրագրողներին հարց է ուղղել գրող-հրապարակախոս, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը` խոսելով Երևանի Կոմիտասի անվան այգում գտնվող Պանթեոնի հարևանությամբ դելֆինարիումի կառուցման դեմ իրականացվող իր անժամկետ հացադուլի մասին:

«Ինչո՞ւ չէ, նաև Ազգային ժողովի բակում կարող է կառուցվել: Շատ լավ կլինի, մեր հոգնած և փչացած նյարդերով պատգամավորները կհանգստացնեն իրենց նյարդերը դիտելով դելֆիններին», – հեգնանքով ասել է Թաթիկյանը:

Ինչպես մենք ավելի վաղ տեղեկացրել ենք, Թաթիկյանը հացադուլը կսկսի վաղը, ժամը 12:00-ին Կոմիտասի այգու տարածում: Երեկ իր հաղորդագրության մեջ Թաթիկյանը նշել էր, որ «բողոքի ծայրահեղ այս միջոցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի այն որոշման է, ըստ որի Պանթեոնի հարևանությամբ` Կոմիտասի անվան զբոսայգում, կառուցվելու է «Դելֆինարիա»»:

Լրագրողների այն դիտարկմանը, որ դելֆինարիումի շենքն արդեն 80 տոկոսով պատրաստ է, Թաթիկայնը նշել է, որ աշխարհում բազմաթիվ կառույցներ են քանդվել:

«Չեմ գնալու այնտեղից մինչև չտեսնեմ, թե ինչպես են բուլդոզերները քանդում կառույցը», – ասել է արվեստաբանը:

Նա նշել է, որ hացադուլի ընթացքում ամեն օր հասարակական տարբեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ` Պանթեոնում թաղված մեծերի ստեղծագործական երեկոներ, ցուցահանդեսներ, համերգներ, ծառատունկ: Թաթիկյանի խոսքով` ուրբաթ երիտասարդների մի խումբ միանալու է հացադուլին, իսկ շաբաթ օրը «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը հեծանվաարշավ է կազմակերպելու: