Գլխավոր / Հայաստան / Այսօր ընդդիմությունը պիկետ, հանրահավաք և երթ կանցկացնի

Այսօր ընդդիմությունը պիկետ, հանրահավաք և երթ կանցկացնի

Այսօր ժամը 12:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը Կառավարության ընդունելությունների տան մոտ` Մատենադարանի հարևանությամբ, 6-ժամյա պիկետ է կազմակերպում: Նշենք, որ Կառավարության ընդունելությունների տանն այսօր մեկնարկում է «Ժողովրդավարությունը հանուն ապագայի» ֆորումը, որին մասնակցում են Եվրոպայի խորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը: Ընդդիմությունը պատրաստվում է ֆորումի մասնակիցներին իր բողոքը ներկայացնել Հայաստանում առկա քաղաքական վիճակի առումով: Մասնավորապես, անդրադարձ է լինելու քաղբանտարկյալների խնդրին:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին ընդդիմությունը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ ուղերձ էր հղել Թյորբորն Յագլանդին, որում  մասնավորաբար պահանջում  էր Եվրոպայի Խորհրդից «Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ավելի համարժեք միջոցների կիրառում, ընդհուպ մինչև մոնիտորինգի ռեժիմի խստացում»:

Պիկետից հետո, ժամը 18:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը Մատենադարանի մոտ հանրահավաք է հրավիրում, որին կհաջորդի երթ Ազատության հրապարակի շուրջ: Հանրահավաքում ելույթ կունենա Լևոն Տեր-Պետրոսյանը:

Tekali Taxi