Home / Армения / Ընդդիմությունը չի պատրաստվում բավարարվել քաղբանտարկյալներին ազատելով

Ընդդիմությունը չի պատրաստվում բավարարվել քաղբանտարկյալներին ազատելով

Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքից հետո անցկացվող երթն այս անգամ խորհրդանշական էր: Երթի ընթացքում ընդդիմադիրները երկու անգամ պտտվեցին Ազատության հրապարակի շուրջը, ապա հանգրվանեցին Հյուսիսային պողոտայում:

Պողոտայում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանդես եկավ կարճ ելութով:
«Ի՞նչ են զեկուցում այս անվտանգության տղերքը, միտինգի քանակի ոգու, տրամադրության, կամքի մասին: Չեն զեկուցում, վախից չեն զեկուցում: Որովհետև այս ոգին փոխանցել չի լինի: Այս ոգին մեզ պահում է, պահելու է ու հասնելու ենք մինչև վերջ: Իշխանությունները թող իմանան` չենք հանգստանալու, չենք դադարելու: Մեր բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատություն ունենան, բոլորը մինչև վերջ»,- ասել է Արամ Մանուկյանը:

Նա նաև նշել է` դա չի նշանակում, որ եթե քաղբանտարկյալներին ազատեցին, ապա իրենք դադարեցնելու են պայքարը: ՀՀՇ վարչության նախագահը վստահեցրեց, որ իրենք պետք է հասնեն արտահերթ իշխանափոխության և այդ գործը հաջողելու են:

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մասնակցեց երթին և, որոշ ժամանակ մնալով, պողոտայում հրաժեշտ տվեց բոլորին և հեռացավ:

Tekali Taxi