Գլխավոր / Армения / Ուեյն Ռունին նկարահանվել է Թուրքական ավիաուղիների համար

Ուեյն Ռունին նկարահանվել է Թուրքական ավիաուղիների համար

Թուրքական ավիաուղիների նոր գովազդային հոլովակը, որում նկարահանվել են «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներից շատերը, կցուցադրվի ավելի քան 80 երկրներում, հաղորդում է Anadolu գործակալությունը::

Գովազդային հոլովակում ֆուտբոլիստները, այդ թվում` Ուեյն Ռունին, Դիմիտար Բերբատովը, Պատրիկ Էվրան, Ռաֆայելը, Ֆաբիոն, խաղարկում են գնդակը ինքնաթիռի սրահում` տարբեր տեսակի հմտություններ ցուցադրելով: Գովազդային հոլովակը նպատակ ունի ներկայացնել Թուրքական ավիաուղիների առաջարկած հարմարավետությունն ու շքեղությունը: Հոլովակի վերջում հայտնվում է նաև «Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ սըր Բոբի Չարլտոնը:

Հոլովակի նկարահանման համար երկու օր է պահանջվել, որի աշխատանքներին 115 մարդ է մասնակցել:

Նշենք, որ թուրքական ավիաուղիները հանդիսանում են «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» պաշտոնական հովանավորը:

Tekali Taxi