Գլխավոր / Հայաստան / «Ես պինդ եմ». գրողը սկսել է դելֆինարիումի կառուցման դեմ հացադուլը

«Ես պինդ եմ». գրողը սկսել է դելֆինարիումի կառուցման դեմ հացադուլը

«Ես կրկնում եմ, այստեղից տեղ չեմ գնալու, մինչև այս բիզնես-կենտրոնը չքանդեն», Epress.am-ի հետ զրույցում ասել է գրող-հրապարակախոս, երգիչ, արվետսաբան Վահրամ Թաթիկյանը, ով այսօր ժամը 12:00-ից հացադուլ է սկսել Կոմիտասի անվան այգում` ի նշան բողոքի այնտեղ կառուցվող դելֆինարիումի դեմ: Նշենք, որ դելֆինարիումի կառուցման թույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը:

«Ես ռեալ մարդ եմ, ռեալիստ եմ, հաստատ իմ պայքարը արդյունք է տալու, կքանդեն էս շինությունը, հաստատ», – ասել է Թաթիկյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք նրան այցելել են Երևանի քաղաքապետարանից, Վահրամ Թաթիկյանը պատասխանել է.

«Այսօր առավոտյան ոստիկաններ եկան, ես նրանց գրանցեցի (գրի է առել նրանց անունները – Epress.am), ամեն ինչ նորմալ էր. ես էի ասել, որ գան, որ պրովոկացիաներից ինձ զերծ պահեն: Իսկ եթե քաղաքապետարանից գան, ես նրանց հետ խոսելու բան չունեմ: Ամեն ինչ նորմալ է, ես ինձ շատ լավ եմ զգում, պինդ եմ, որովհետև որոշել եմ, որ մինչև վերջ եմ գնալու»:

Նշենք, որ Վահրամ Թաթիկյանի հացադուլի վայրից մի քանի մետր հեռավորության վրա դելֆինարիումի շինարարությունը շարունակվում է: Թաթիկյանը նշում է, որ նման զվարճանքի վայր չպետք է կառուցվի Պանթեոնի հարևանությամբ, որտեղ թաղված են հայ ազգի մեծերը:

Tekali Taxi