Գլխավոր / Армения / Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է հայտնի լրագրողի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է հայտնի լրագրողի հետ

Հոկտեմբերի  20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է լեհական «Գազետա Վիբոռչա» թերթի գլխավոր խմբագիր, եվրոպական դեմոկրատական շարժման հռչակավոր ներկայացուցիչ, «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից Ադամ Միխնիկի հետ:
 
Տեղի է  ունեցել զրույց համաեվրոպական խնդիրների, հետխորհրդային շրջանի դեմոկրատական գործընթացների, Հայաստանում ժողովրդավարության վիճակի և հեռանկարի, ինչպես նաև այդ գործընթացներում դեմոկրատական հանրության համերաշխության ապահովման անհրաժեշտության շուրջ:
 
Հանդիպմանը  մասնակցել են Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին և Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Tekali Taxi