Գլխավոր / Հայաստան / Հայաստանի հավաքականը լավագույն արդյունքն է գրանցել ողջ պատմության ընթացքում

Հայաստանի հավաքականը լավագույն արդյունքն է գրանցել ողջ պատմության ընթացքում

2010 թվականի հոկտեմբերի 20-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Սեպտեմբերի 15-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 45 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 60-րդ հորիզոնականը:

Այս ցուցանիշը, ինչպես նաև միավորների քանակը` 514, ռեկորդային են Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ: Մինչ այդ լավագույն արդյունքը 78-րդ տեղն էր, որը մեր թիմը գրանցել էր 2008թ. հունիսին: Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում 45 տեղով բարձրանալով` մեր ընտրանին լավագույն արդյունքներից մեկն է գրանցել: Ավելի շատ` 54 տեղով բարձրացել է միայն Նիգերի հավաքականը:

Այս բացառիկ հաջողությունը մեր թիմը գրանցեց շնորհիվ վերջին երկու հաղթանակների` Սլովակիայի նկատմամբ 3:1 հաշվով և Անդորրայի նկատմամբ` 4:0 հաշվով: 

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտանին երկրորդն է, երրորդ տեղ բարձրացավ Բրազիլիայի հավաքականը, չորրորդ հորիզոնական մղելով Գերմանիային:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի նոյեմբերի 17-ին:

1. Իսպանիա – 1881 (միավոր)
2. Հոլանդիա – 1683
3. Բրազիլիա – 1493
4. Գերմանիա – 1481
5. Արգենտինա – 1320
6. Անգլիա – 1205
7. Ուրուգվայ – 1167
8. Պորտուգալիա – 1123
9. Խորվաթիա – 1086
10. Ռուսաստան – 1061
20. Սլովակիա – 865
32. Իռլանդիա – 710
35. Ուկրաինա – 706
42. Բելառուս – 623
48. Լիտվա – 577
60. ՀԱՅԱՍՏԱՆ – 514
70. Մակեդոնիա – 455
72. Լատվիա – 448
74. Էստոնիա – 435
75. Վրաստան – 431
78. Մոլդովա – 424
91. Ադրբեջան – 361
96. Ուզբեկստան – 333
137. Ղազախստան – 167
142. Թուրքմենստան – 156
150. Տաջիկստան – 112
173. Ղրղզստան – 60
202. Անդորրա – 2

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

Tekali Taxi