Գլխավոր / Армения / Չերկեսների ցեղասպանության մասին զրույցները հակառուսականության արտացոլումն են. Դեմոյան

Չերկեսների ցեղասպանության մասին զրույցները հակառուսականության արտացոլումն են. Դեմոյան

Ուկրաինայում Գոլոդոմորը զուտ հակառուսական տրամադրություններ բարձրացնելու միջոց է, նույնպես` Վրաստանում է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Մեկնաբանելով Վրաստանում բարձրացվող չերկեսների դեմ Ռուսաստանի կողմից իրականացված ցեղասպանության ընդունման հարցը` Դեմոյանը  նշել է, որ հարկավոր է հասկանալ համատեքստը: Ըստ նրա` ընդհանրապես ճիշտ չէ ցեղասպանության հարցը մտցնել քաղաքական օրակարգի մեջ:

«Վրաստանում այս շահարկումները վտանգավոր են, և չի բացառվում, որ ուղղորդվում են», – ասել է Դեմոյանը:

Նրա խոսքով` չերկեսները Վրաստան են եկել Թուրքիայից, որտեղ նրանց խմբավորումները մասնակցում էին Հայոց Ցեղասպանության իրականացմանը: Ըստ Դեմոյանի` այսպես բացվում է մի երկար շղթա, սակայն, «մեզ համար հրատապ խնդիր չէ մտնել այս պրովոկատիվ գործընթացի մեջ, որովհետև, նորից նշեմ, դա Վրաստանում հակառուսական տրամադրությունների արտացոլումն է»:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանն աշնանային նստաշրջանի ժամանակ պետք է
քննարկի 18-20-րդ դարերում Ռուսաստանի կողմից չերկես ժողովրդի
ցեղասպանության հարցը: Համաձայն որոշ տվյալների` այդ ժամանակահատվածում
ավելի քան 400000 չերկես է սպանվել, ևս 500000 տեղահանվել են: Այժմ
Ռուսաստանի Դաշնության Կարաչաևո-Չերկեսիա տարածաշրջանում բնակվում է 50000 չերկես:

Tekali Taxi