Գլխավոր / Հայաստան / Հայաստանում ներմուծումը մոտ 4 անգամ ավելին է արտահանումից. պաշտոնական

Հայաստանում ներմուծումը մոտ 4 անգամ ավելին է արտահանումից. պաշտոնական

Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2010թ. առաջին 9 ամիսների ընթացքում 2386668.4 մլն դրամ է, աճի տեմպը կազմել է 102.8 տոկոս: Այս մասին հաղորդում է Հայաստանի վիճակագրական ծառայությունը:

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 579140 մլն դրամ: Նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 4958 մլն. Կվտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հասել է 426677.9 մլն դրամի:

2010թ. վերջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում միջին անվանական աշխատավարձը կազմել է 106.048 դրամ, այդ թվում` պետական հիմնարկներում` 85184 դրամ, ոչ պետական հաստատություններում` 133382 դրամ:

Նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 705.3 մլն դոլար, ներմուծումը` 2678.4 մլն դոլար: Փաստորեն, ներմուծման ծավալները գերազանցում են արտահանման ծավալները մոտ 4 անգամ:

Tekali Taxi