Գլխավոր / Армения / Օմբուդսմենը դատապարտել է Երևանում տեղի ունեցած վանդալիզմի դեպքը

Օմբուդսմենը դատապարտել է Երևանում տեղի ունեցած վանդալիզմի դեպքը

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտել է նախօրեին Օղակաձև այգու «Առագաստ» սրճարանի հարակից հատվածում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը:

Պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ՄԻ պաշտպանը կոչ է արել իրավապահ մարմիններին գտնել և պատասխանատվության ենթարկել այդ վանդալիզմն իրականացրած սադրիչներին:

Հիշեցնենք, որ երեկ Երևանում
անհայտ անձինք պղծել էին Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը,
որը բացվել էր 2006 թվականին: Հուշարձանի վրա կարմիր ներկով սվաստիկա էին
պատկերել և հայերենով գրել էին «Մահ ջհուդին»:

Tekali Taxi