Գլխավոր / Армения / Մխիթարյանը ցանկանում է արագ մոռանալ «Արսենալից» պարտությունը

Մխիթարյանը ցանկանում է արագ մոռանալ «Արսենալից» պարտությունը

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վհատված էր Չեմպիոնների Լիգայում լոնդոնյան «Արսենալից» կրած պարտությունից հետո, գրում է «Террикон»-ը:

Հայաստանցի ֆուտբոլիստն այն կարծիքին է, որ, այնումենայնիվ, պետք է մոռանալ այս պարտության մասին և մտածել ապագա խաղերի մասին:

«Ամբողջ թիմն էր վատ խաղում: Կվերլուծենք խաղը, որպեսզի որքան հնարավոր է ավելի լավ պատրաստվենք հաջորդ խաղին:  Սրանք Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ամենակարևոր երկու խաղերն են: Այսպես չպետք է խաղանք, չէ՞ որ մեզ մեր երկրպագուներն ու ողջ Եվրոպան է հետևում»,- հայտարարել է Մխիթարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք առաջին բաց թողած գնդակը ճակատագրական էր` Մխիթարյանն ասել է, որ բոլոր գոլերն էլ կարելի է ճակատագրական համարել:

«Բոլոր գոլերն էլ հուսահատեցրին մեզ: Բոլորը գիտեն, որ «Արսենալը» լավ թիմ է: Նրանց հետ դժվար է խաղալ, քանի որ նրանք մեզ շատ քիչ տարածություն են թողնում: Հարձակման գծում նույնպես դժվար էր. մեզ անընդհատ պրեսինգի էին ենթարկում»,- նշել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը:

Մխիթարյանը նշել է նաև, որ ուզում է արագ մոռանալ այսպիսի վատ արդյունքով խաղը:
Ֆուտբոլիստի խոսքով` «Արսենալը» ամեն դեպքում այնքան էլ սարսափելի թիմ չէ և «Շախտյորը» կարող է հաղթանակ տանել Դոնեցկում կայանալիք խաղում:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում հաջող հանդես գալ «Արսենալի» դեմ խաղում Արսեն Վենգերին տպավորելու համար, ինչը ուկրաինացի երկրպագուների շրաջանում դժգոհություններ առաջացրել: Ուկրաինական մամուլում, սակայն, նշվում էր, որ Մխիթարյանի նման ցանկությունը տրամաբանական է, քանի որ «Արսենալն» ավելի բարձր կարգի թիմ է:

Tekali Taxi