Գլխավոր / Армения / Չեմպիոնների Լիգայում միլանյան անակնկալը չկայացավ

Չեմպիոնների Լիգայում միլանյան անակնկալը չկայացավ

Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում նախորդ մրցաշրջանի հաղթող Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր Լոնդոնի «Տոտենհեմին»: Հակամարտության հենց մեկնարկից «Ինտերն» առաջ սլացավ և առաջին խաղակեսում 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Էտո’Օն, ով երկու գնդակ խփեց, Խավիեր Ձանետին և Դեյան Ստանկովիչը: Բացի այդ, 8-րդ րոպեից սկսած «Տոտենհեմը» խաղում էր տասը հոգով, քանի որ վերջին հույսի խախտման համար հեռացվել էր լոնդոնցիների դարպասապահ Էուրելիո Գոմեսը:

«Տոտենհեմը», կարծես, մերվել էր պարտության մտքի հետ, սակայն այդ թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլ (նկարում) պայքարեց մինչր վերջ: 52-րդ րոպեին նա անհատական անցման արդյունքում գրավեց Ժուլիո Սեզարի դարպասի ձախ ներքևի անկյունը, իսկ 90-րդ րոպեին նույն դիրքից կրկին հաջողության հասավ: Հանդիպման առաջին ավելացված րոպեին Բեյլը կրկին նույն դիրքից՝ տուգանային հրապարակի ձախ կողմից, գրավեց նույն անկյունը, և հաշիվը դարձավ 4:3, սակայն Ուելսի հավաքականի ֆուտբոլիստն այլևս ժամանակ չուներ ևս մեկ անգամ հաջողությունը կրկնելու համար:

Արդյունքներ.

A խումբ

Ինտեր (Իտալիա) – Տոտենհեմ (Անգլիա) 4:3
Տվենտե (Հոլանդիա) – Վերդեր (Գերմանիա) 1:1

Ինտեր՝ 7 միավոր, Տոտենհեմ՝ 4 միավոր, Տվենտե՝ 2 միավոր, Վերդեր՝ 2 միավոր

B խումբ

Լիոն (Ֆրանսիա) – Բենֆիկա (Պորտուգալիա) 2:0
Շալկե 04 (Գերմանիա) – Հապոել (Թել Ավիվ, Իսրայել) 3:1

Լիոն՝ 9 միավոր, Շալկե 04՝ 6 միավոր, Բենֆիկա՝ 3 միավոր, Հապոել՝ 0 միավոր

C խումբ

Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – Բուրսասպոր (Թուրքիա) 1:0
Գլազգո Ռեյնջերս (Շոտլանդիա) – Վալենսիա (Իսպանիա) 1:1

Մանչեսթեր Յունայթեդ՝ 7 միավոր, Գլազգո Ռեյնջերս՝ 5 միավոր, Վալենսիա՝ 4 միավոր, Բուրսասպոր՝ 0 միավոր

D խումբ

Բարսելոնա (Իսպանիա) – Կոպենհագեն (Դանիա) 2:0
Պանատինաիկոս (Հունաստան) – Ռուբին (Ռուսաստան) 0:0

Բարսելոնա՝ 7 միավոր, Կոպենհագեն՝ 6 միավոր, Ռուբին՝ 2 միավոր, Պանատինաիկոս՝ 1 միավոր

Tekali Taxi