Գլխավոր / Հայաստան / «Բարսելոնան» Մեսսիին 250 միլիոն է գնահատել

«Բարսելոնան» Մեսսիին 250 միլիոն է գնահատել

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը կվաճառի Լիոնել Անդրես Մեսսիին միայն այն դեպքում, երբ նրա համար 250 միլիոն եվրո վճարեն: Այս մասին հայտարարել է թիմի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան` ի պատասխան շրջանառվող այն լուրերի, որ Միլանի «Ինտերը» հետաքրքրված է արգենտինացու ծառայություններով, հաղորդում է tribalfootball.com-ը:

«Եթե Մորատին 250 միլիոն եվրո առաջարկի և Լեոն ցանկություն հայտնի լքել թիմը, այդ դեպքում էլ կբանակցենք»,- հայտարարել է Գվարդիոլան` նշելով, որ իր պատկարացմամբ` Մեսսին չի ցանկանում լքել Բարսելոնան, իսկ նման դեպքերում վերջին խոսքը ֆուտբոլիստին է պատկանում:

Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնա» ակումբում: Նա 4 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և մեկ անգամ նվաճել Իսպանիայի գավաթը: Մեսսին «Բարսելոնայի» հետ երկու անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգան:

Tekali Taxi