Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». «Քյաստմ»` Չոռնի Գագոյի հորդորով

«Չորրորդ ինքնիշխանություն». «Քյաստմ»` Չոռնի Գագոյի հորդորով

Հոկտեմբերի 7-ի օրաթերթի համարում «Կարեն Կարապետյանի գործոնը Այգեստանի «ռազբորկայում» վերնագրի ներքո անդրադարձ էր կատարվել շուրջ մեկ ամիս առաջ Այգեստան թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքին, որին մասնակցել էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ:

Զինված «ռազբոռկան» տեղի էր ունեցել նախկին ոստիկան, ժամանակին Խորհրդային շրջանի և ապա նաև Արաբկիրի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանությունում բարձր պաշտոններ զբաղեցրած, այգեստանցի Սիմոն Աղազարյանի որդու` զինծառայող Աշոտի և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի փոքր որդու` Նարեկի միջև…

Նշել էինք, թե ինչպիսի պատասխան գործողությունների էր դիմել Կարեն Կարապետյանը. Հիշեցնենք` վերջինս միաժամանակ ոտքի էր հանել և ՀՀ ոստիկանությանը, և հանրապետության թաղային հեղինակություններին…

…Արդյունքում` միջադեպի առնչությամբ ոստիկանության Կենտրոնի բաժնում քրգործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է` խուլիգանություն, որը «զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով», կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:
Օրերս «ՉԻ»-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ այս միջադեպը հարթվել է: Կողմերին «բարիշացնելու» գործն իր վրա է վերցրել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Այգեստան թաղամասում Չոռնի Գագոյի հեղինակավոր խոսքը չեն կարողացել գետնով տալ, ու «ջահելները» ստիպված են եղել կատարել Բեգլարյանի հորդորը:

Խոսակցությունների համաձայն` Չոռնին իր վրա է վերցրել նաև Ռազմական ոստիկանությունում հարցերը լուծելու, այն է` քրեական գործը կարճելու «աշխատանքների իրականացումը»:

Tekali Taxi