Գլխավոր / Армения / Աշոտ Եղիազարյանի դեմ քրեական գործ հարուցելուն կողմ քվեարկեց Պետդումայի 382 պատգամավոր

Աշոտ Եղիազարյանի դեմ քրեական գործ հարուցելուն կողմ քվեարկեց Պետդումայի 382 պատգամավոր

Ռուսաստանի Պետական դուման բավարարել է ՌԴ դատախազությանը կից Քննչական կոմիտեի հայցը` կողմ կքվեարկելով պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ քրեական գործ հարուցելու առաջարկին:

Նախագծին կողմ է քվեարկել 382 պատգամավոր, դեմ` 40, երկուսը ձեռնպահ են մնացել, հաղորդում է РИА Новости-ին:

Ինքը` Եղիազարյանը, Պետդումային նիստին չի մասնակցել, քանի որ գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս: Իր բացակայության պատճառները նա հիմնավորել է հատուկ հայտարարության մեջ, որն այսօր բաժանվել է բոլոր պատգամավորներին:
Իր բացակայությունը Եղիազարյանը կապում է նրա հետ, որ իր և իր հարազատների կյանքին վտանգ է սպառնում` սկսած 2010թ. հունվարից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ դատախազության քննչական վարչության  ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը դիմել էր կառավարության Ստորին պալատ` ՌԴ Քրեական օրեսգրքի «Խմբակային մեքենայություններ իրականացնելու» հոդվածով քրեական գործ հարուցելու համաձայնություն ստանալու համար:

Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով` պատգամավոր Աշոտ Եղիազարյանը 200 միլիոն ռուբլու չափով պարտք է կուտակել:

2009 թվականի ամռանը ՌԴ Ներքին գործերի հետաքննչական հանձնաժողովը քրեական գործ էր  հարուցել «անօրինական ճանապարհով 87,5 միլիոն դոլար յուրացնելու» մեղադրանքով, որոնք հատկացվել էին  «Մոսկվա» հյուրանոցի վերակառուցման աշխատանքների համար: Փողերը գողացել էին անհայտ անձինք:

Քննիչները չեն բացառում, որ հանցագործությանը կարող են մասնակից լինել «Դեկմոս» և «Դեկորում» ընկերությունները, որոնք պատկանում են Աշոտ Եղիազարյանին: Այս փաստը բացահայտվել է նրանից հետո, երբ Եղիազարյանը քաղաքային իշխանությունների դեմ հայց էր ներկայացրել, որում ինքը հանդես էր գալիս որպես կիպրոսյան «Konk Select Partners» ընկերության բաժնետեր: Հենց այս ընկերությանն է պատկանում «Դեկմոս» ընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը:

Tekali Taxi