Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում նախընտրում են հայ դայակներին, քանի որ վերջիններս ավելի կրթված են

Թուրքիայում նախընտրում են հայ դայակներին, քանի որ վերջիններս ավելի կրթված են

Ըստ Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության` պետությունը տարեկան 10000 աշխատատեղ է տրամադրում ներգաղթյալներին, սակայն ևս 500000 արտասահմանցիներ Թուրքիայում աշխատում են առանց աշխատանքային թույլտվության: Ինչպես նշում է Today’s Zaman-ը, նախարարությունը հանդուրժողաբար է վերաբերում արտասահմանցիների աշխատանքի ընդունվելուն:

Ապօրինի աշխատող ներգաղթյալների հիմնական մասը ներկայացնում են Ադրբեջանը, Ուկրաինան, Իրաքը, Իրանը, Բուլղարիան, Չինաստանը և Հայաստանը: Թուրքիայի Ոստիկանությունը ամեն տարի ձերբակալում են 60000 անօրինական աշխատողների:

Անօրինական աշխատող ներգաղթյալների իրական թվի մասին ոչ մի պաշտոնական վիճակագրություն չկա: Մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր,որ իր երկրում 100,000 չգրանցված հայաստանցի է աշխատում, մինչդեռ հասարակական մի շարք կազմակերպությունների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դրանց թիվը չի գերազանցում 40,000:

Today’s Zaman-ի հաղորդմամբ, հայերը և ուկրաինացիները հիմնականում դայակությամբ և մաքրությամբ են զբաղվում, իսկ, օրինակ, չինացիները աշխատում են ածխահանքերում:

Հիմնական պատճառը, որ գործարարները նախընտրում են աշխատանքի իրավունք չունեցող անձանց վարձել այն է, որ այս նրանց ավելի քիչ են վճարում, քան նվազագույն աշխատավարձի չափն է Թուրքիայում, որը հավասար է ամսական 600 թուրքական լիրայի (300 դոլար): Գործատուներն այդ դեպքում նաև ապահովագրական վճարներից են խուսափում: Թուրքիայում որոշ ընտանիքներ նախընտրում են օտարերկրյա դայակներ վարձել, քանի որ վերջիններս, ըստ նրանց, ավելի կրթված են:

Աշխատանքի և սոցիալան ապահովության տվյալներով` 2004-ին թվականին 7302 օտարերկրացիներ են աշխատանքի իրավունք ստացել, 2005-ին` 9438 մարդ, 2006 թվականինն 10705 մարդ, 2007-ին 8930, իսկ 2008-ին 10705 օտարերկրացի:

Tekali Taxi