Գլխավոր / Հայաստան / Ինչ է պատասխանել Խրուշչյովը հայերին Մեծ Հայքի մասին

Ինչ է պատասխանել Խրուշչյովը հայերին Մեծ Հայքի մասին

«Смоленская газета» ռուսաստանյան օրաթերթը լրագրող Արկադի Գլազկովի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ հրապարակել է նրա հիշողությունները կապված Նիկիտա Խրուշչյովի պատվիրակության կազմում Հայաստան կատարած այցի հետ, որտեղ նշվում էր հանրապետության կրթության 40 ամյակը:

«Հայաստանում կարևոր հյուրի այցի կապակցությամբ նոր, ժամանակակից հատված էին կառուցել Զվարթնոց օդանավակայանում: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրների հայերի ներկայացուցիչներ: Մեր կողքին կանգնած էին Ֆրանսիայից և Բրազիլիայից ժամանած երկու միլիոնատեր: Խրուշյովին աղ, հաց և գինի մատուցեցին: Նիկիտա Սերգեևիչը համտեսեց հացը, խմեց գինին ու դիմելով իր մոտ կանգնած մարդկանց` ասաց. «Լավ գինի է, բայց ձեզ այսպիսի գինի չեն տալիս»:

Այնուհետ Խրուշյովին Սևանա լիճ տարան: Ի պատասխան նրա հարցին, թե արդյոք Սևանում ձուկ կա, նրան ասացին. «Կա: Իշխան: Փորձեք, միգուցե կարողանաք բռնել»: Նիկիտային կարթ տվեցին, իսկ նավի հակառակ կողմից լողորդները ջուրը նետվեցին` ձկներով: Նրանք խայծի վրա ձուկ ամրացրեցին և մեծ ուրախություն պարգևեցին ձկնորսին:

Երևանում տեղի ունեցավ Խրուշյովի և արտերկրի հայերի հանդիպումը: Նրանց ամենաշատը հետաքրքրում էր Մեծ Հայքի վերականգնման հարցը: Հայտնի է, որ Հայաստանը Թուրքիային է անցել, իսկ ամեն մի հայկական ընտանիքում պահվում է հին Հայաստանի քարտեզը: Ի պատասխան այս հարցին` Նիկիտա Սերգեևիչը պատասխանել է, որ դա պատերազմի սկիզբ կնշանակեր, որը ոչ իրենց ազգը, ոչ էլ միջազգային հանրությունը չի ընդունի: Նա նաև առաջարկել է հայերին Խորհրդային Միության տաք վայրերն այցելել», – նշում է հոդվածագիրը:

Հայաստան իսկապես ժամանել էին հայեր այլ երկրներից: Գլազկովը հանդիպել է Կանադայից ժամանած հայերի հետ, որոնց տուն են տրամադրել, իսկ նրանց երեխաներն առանց քննությունների համալսարան են ընդունվել: Նրանք գոհ էին: Կանադայում նրանք աշխատանք չունեին: Բայց Հայաստան էին եկել նաև հարուստ հայեր, ովքեր իրենց հետ բազմաթիվ իրեր էին բերել, մասնավորապես, կտորեղեն և շուկա էին բացել Երևանում: Հայաստանում էր նաև երգիչ Շարլ Ազնավուրը: Բայց այս հայերը հայրենիքում չմնացին:

«Այնուհետ Հայաստանից Նիկիտա Սերգեևիչը հատուկ գնացքով մեկնեց Վրաստան` նմանատիպ միջոցառմանը մասնակցելու համար, որտեղ վրացական ուսանողները նրան դիմավորեցին հետևյալ պաստառներով` « Նիկիտա, հեռացիր, առանց քեզ էլ գլուխ կհանենք»: Նեղացած Խրուշչյովը մեկնեց Կախեթիա»:

Tekali Taxi