Գլխավոր / Армения / Թուրքիայում ձերբակալել են «Ալ Ղաիդայի» անդամների

Թուրքիայում ձերբակալել են «Ալ Ղաիդայի» անդամների

Թուրքական ոստիկանությունը 5 մարդու է ձերբակալել` «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Իզմիրի անվտանգության ծառայության ավագ աշխատակիցը:

«Մենք այդ հինգ մարդկանց ձերբակալել ենք հինգ տարբեր քաղաքներում` Հաթայում, Ստամբուլում, Կայսերիում, Անթալիայում և Իզմիրում», – ասել է անվտանգության ծառայության աշխատակիցը:

Նրա խոսքով` ձերբակալվածները «Ալ Ղաիդա» խմբավորման Էգեյան ճյուղին են հարում, որի առաջնորդը այժմ Աֆղանստանում է:

«Ձերբակալվածներից մեկը 23-ամյա մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է, ով զբաղվում է համակարգչային ծրագրերի ձևավորմամբ: Նա նաև ռումբեր է պատրաստում», – ասել է անվտանգության ծառայության ներկայացուցիչը:

Tekali Taxi