Գլխավոր / Հայաստան / Նոր բուժտեխնիկան կկանխի մանկական մահացությունների դեպքերը

Նոր բուժտեխնիկան կկանխի մանկական մահացությունների դեպքերը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink ՀԿ-ի համագործակցության արդյունքում նեոնատալ խնամքի շուրջ 70 միլիոն դրամի սարքավորումներ են տեղադրվելու Գյումրիի ծննդատանն ու մանկական հիվանդանոցում, ինչպես նաև Մարտունու, Սևանի, Գորիսի, Կապանի և Բերդի ծննդատներում: Սարքավորումները ներառում են ուլտրաձայնային համակարգ, ինտենսիվ թերապիայի սեղան, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, ռադիանտ տաքացուցիչ, վերակենդանացման կոմպլեկտ, մոնիտոր` հիվանդի հիմնական տվյալների ախտորոշման համար, տաքացնող ներքնակ, պուլս օքսիմետր, և այլն:

Միջազգային մասնագետների կողմից բուժանձնակազմի համար կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ` սարքավորումների ճիշտ և արդյունավետ օգտագործման վերաբերյալ:
 
Աշխարհում յուրաքանչյուր տարի կյանքի առաջին տարվա ընթացքում ավելի քան 4 միլիոն մանուկ է մահանում: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացության  65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, և դրա կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:

Tekali Taxi