Գլխավոր / Армения / Կավատություն չինական ձևով. ուսանողը «տեղավորում է» համակուրսեցիներին

Կավատություն չինական ձևով. ուսանողը «տեղավորում է» համակուրսեցիներին

Ամենաթանկ աղջիները թատերական ինստիտուտի ուսանողուհիներն են, քանի որ նրանք շատ գեղեցիկ են, գրում է Los Angeles Times-ը: Տարեկան տղամարդիկ նրանց վրա 25 հազար դոլար են ծախսում` չհաշված նվերները: Իսկ եթե տղամարդն այնքան էլ հարուստ չէ, ապա նա գործ պիտի ունենա տուրիզմի կամ բիզնես համալսարանների ուսանողուհիների հետ, որոնց վրա տարեկան մոտ 5 հազար դոլար պիտի ծախսի: Այսպիսի գներ է ներկայացնում իր գովազդում Շանհայի համալսարանի «ուսանող Դինը»:

Գումար աշխատելով` Դինը երկարաժամկետ հարաբերություններ է ձևավորում հարուստ տղամադրկանց և գեղեցիկ կյանքի մասին երազող ուսանողուհինեի մեջ: Նրա խոսքով` ինքն օգնում է, թե տղամարդկանց, ովքեր չեն ցանկանում կապվել փողոցի մարմնավաճառուհիների հետ, թե իր համակուրսեցիներին: Դինը նաև նշում է, որ աղջիկների մեծ մասը այնքան էլ աղքատ չեն, այնուամենայնիվ, նրանք նախանձով են նայում իրենց ընկերներին, ովքեր Louis Vuitton կամ Gucci ընկերության պայուսակներ են կրում:

«Դինը, փաստորեն, գումար է վաստակում  մարմնավաճառություն կազմակերպելու շնորհիվ, ինչը թե աղջիկների, թե գիտնականների խոսքով` վերջին տարիներին տարածվել է համալսարաններում և երիտասարդ մասնագետների շրջանում: Ընթացիկ ուսումնական տարում երկու համալսարան արդեն իսկ օրենք են ընդունել, որն արգելում է ուսանողուհիներին աշխատել, այսպես կոչված, էսկորտ-գործակալություններում, որոնք աղջիկների են մատակարարում, կամ տղամարդու հաշվին ապրել: Մարմնավաճառությունը տարածվում է ընտանիքի կառույցի փլուզման և բնակչության խավային շերտավորման ներքո: Չինաստանում մարմնավաճառությունը օրենքով արգելված է, այնուամենայնիվ, գործնականում օրենքը դրա նկատմամբ բավական հանդուրժող է»,- գրում է թերթը:

Tekali Taxi