Գլխավոր / Армения / Սերժ Սարգսյանը Հայաստանի լավագույն առաջնորդն է. ադրբեջանցի փորձագետ

Սերժ Սարգսյանը Հայաստանի լավագույն առաջնորդն է. ադրբեջանցի փորձագետ

Սերժ Սարգսյանը, հավանաբար, լավագույն առաջնորդն է նրանցից, ովքեր կարող են կառավարել Հայաստան ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո: Այսպիսի եզրահանգման է եկել քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն, հաղորդում է Новости-Азербайджан-ը:

Նրա կարծիքով` Հայաստանում ձևավորվող հասարակական գիտակցությունը, քաղաքական միջավայրի հոգեբանական վիճակը «ոչ միայն օգնում է ղարաբաղյան խնդրի լուծմանը, այլև նպաստում է Հայկական հարցի լուծմանը»:

«Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչ է, ով բոլորից լավ կարող է տանել հայոց առաջնորդի դերը` Ադրբեջանին օկուպացված տարածքները վերադարձնելուց հետո: Սա մի մարդ է, որ ապացուցել է, որ կարող է գնահատել ստեղծված իրավիճակն այնպես, ինչպես որ այն կա: Դեռևս ընթացիկ տարվա հուլիսին նա դեմ չէր Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները Ադրբեջանին վերադարձնելու նախագծին: Նա նաև այլ որոշումներին դեմ չի լինի, որոնք հնարավոր են ԵԱՀԿ Միսնկի խմբի միջնորդության շնորհիվ»,- ասել է քաղաքագետը:

Tekali Taxi