Գլխավոր / Армения / Հայաստանում թվագրում են և անձնագրավորում են հնագիտական նմուշները

Հայաստանում թվագրում են և անձնագրավորում են հնագիտական նմուշները

«Գտնում եմ, որ շատ կարևոր է ազատագրված տարածքներում ստեղծել ոչ միայն լավ սոցիալական պայմաններ, այլև ստեղծել  լայն մշակությաին դաշտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պատմական  գիտությունների թեկնածու, հնագետ Արտակ  Գնունին:

Վերջինս 1996 թվականից զբաղվում է ազատագրված տարածքներում պեղումների իրականացմամբ:

Հնագետը տեղեկացրել է, որ պեղումների ժամանակ իրենք բավական հետաքրքիր նմուշներ են հայտնաբերել և որոշել են իրենց հայտնաբերած արժեքները այսուհետ թվագրել և անձնագրավորել:

Այս տարվա մայիս-հունիս ամիսներին Բերձորի թանգարանային 500 հնագիտական նմուշների նկատմամբ այդ գործընթացն իրականացվել է:

Ասուլիսին ներկա մեկ այլ հնագետ` ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանն էլ տեղեկացրել է, որ իրենք պայմանավորվածություն ունեն Բերձորի թանգարանի հետ, որ այն պիտի հիմնովին վերանորոգվի, և, ամենայն հավանականությամբ, տարվա վերջին պատրաստ կլինի ցուցադրություններ կազմակերպելու համար:

Tekali Taxi