Գլխավոր / Армения / Թաթիկյանը չի ցանկանում կանգնել Թեղուտին նվիրված համերգի մասնակիցների կողքին

Թաթիկյանը չի ցանկանում կանգնել Թեղուտին նվիրված համերգի մասնակիցների կողքին

Գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանն այսօր չի մասնակցելու Թեղուտի անտառի պաշտպանության համար նախաձեռնված համերգ-հանրահավաքին` որակելով այն խառնահավաք:

Այսօր Epress.am-ի հետ զրույցում Վահրամ Թաթիկյանը հայտնել է, որ ինքը կդադարի իր անդամակցությունն ու աջակցությունը բոլոր էկոլոգիական նախաձեռնություններին և կստեղծի իր` Հայաստանում էկոլոգիական խնդիրների համար պայքարի մոդելը:

«Ես եթե իմանայի, որ Թեղուտը կփրկվի, սատանայի կողքին էլ կկանգնեի: Իսկ այս համերգ հանրահահավաքն ուղղակի Թեղուտի խնդրի տապալումը կլինի»,- ասել է նա:

Նա նշել է, որ այս միջոցառումը քաղաքական երանգ է ստանում:

«Ես չեմ կանգնի Խզմալյանի, Մանարյանի, Մհեր Մանուկյանի կողքին, ում երգի բառերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, իսկ վերջինս ինձանից է թխել»,- հավելել է հրապարակախոսը:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Վահրամ Թաթիկյանը Կոմիտասի անվան այգում հացադուլ էր սկսել` բողոքելով այնտեղ կառուցվող դելֆինարիումի դեմ: Նա նշել էր, որ չի հեռանա այդ վայրից մինչև չտեսնի բուլդոզերները, որոնք կքանդեն կառույցը:

Հաջորդ օրը, սակայն, Թաթիկյանը դադարեցրել էր հացադուլը: Epress.am-ի հետ զրույցում Թաթիկյանը նշել էր, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Սերժ Սարգսյանի անունից խոստացել էր իրեն բարեկարգել այգին: Նա նշել էր, որ Հասմիկ Պողոսյանի խոսքով` բարեկարգման աշխատանքներն անցկացվելու են մշակույթի նախարարության աջակցությամբ և իր ծրագրի համաձայն:

Tekali Taxi