2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Մհեր Մանուկյանը ցավում է Թաթիկյանի խոսքերի համար

Ռոք-երաժիշտ Մհեր Մանուկյանը Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանել է գրող, երգիչ Վահրամ Թաթիկյանի այն խոսքերը, որ այսօրվա համերգ-հանրահավաքի ժամանակ, որը կազմակերպվում է ի պաշտպանություն Թեղուտի անտառներին, ինքը չի կանգնի «Տիգրան Խզմալյանի, Երվանդ Մանարյանի և Մհեր Մանուկյանի կողքին, ում երգի բառերի հեղինակն է Նիկոլ Փաշինյանը, ով ինձանից է թխել»:

Մանուկյանը նշել է, որ ինքը միշտ հարգանքով է վերաբերվել Թաթիկյանի երգարվեստին, և ցավում է, որ վերջինս նման հայտարարություններ կարող էր անել:

«Սա հումորի ժանրից է», - ասել է Մհեր Մանուկյանը:

Մհեր Մանուկյանը «Լավ էլի» խմբի մենակատարն է, ով հաճախ ելույթ է ունենում  Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքներին: