Գլխավոր / Հայաստան / Կյանքից հեռացավ ականավոր արվեստագետ Վիգեն Թադևոսյանը

Կյանքից հեռացավ ականավոր արվեստագետ Վիգեն Թադևոսյանը

Այսօր 68 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանում ժամանակակից արվեստի առաջնեկ, արվեստագետ Վիգեն Թադևոսյանը:

1970-ական թթ. Վիգեն Թադևոսյանի վերացական գեղանկարները բեկում էին Խորհրդային Հայաստանի արվեստային կյանքում: Նա առաջիններից էր, որ կոտրեց այն ժամանակ մեծ տարածում գտած նկարիչ-հանճարի կարծրատիպը` իր իսկ օրինակով մարմնավորելով ինտելեկտուալ-արվեստագետի կերպարը, ով միևնույն ժամանակ իր երկրի ճակատագրով մտահոգված ակտիվ քաղաքացի է: Վիգեն Թադևոսյանը եղել է «Գարուն» ամսագրի երկարամյա գեղարվեստական խմբագիրը, իսկ 1990-ական թթ. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցած արդի արվեստի պատմության մասին նրա դասընթացները անմոռանալի ազդեցություն են թողել բոլոր ներկաների վրա և իրենց դերը խաղացել արվեստագետների նոր սերնդի ձևավորման գործում: Վիգեն Թադեւոսյանը առանցքային ազդեցություն է ունեցել Հայաստանում ժամանակակից արվեստի դաշտի կայացման համար:

Լուսանկարում Վիգեն Թադևոսյանն է (աջից) 1988թ. համազգային շարժման հանրահավաքի ժամանակ (ձախից արվեստագետ Գրիգոր Խաչատրյանն է):

Tekali Taxi